ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 21.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Արագածոտնի,Արարատի, Արմավիրի, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Վայոց ձորի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Իջևան և Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վարդենիս քաղաքներում դիտվում են տեղումներ:
ՀՀ բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Կարդացեք նաև
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խցանումներ են առաջացել Արագածոտնի մարզի Կոշ-Ուջան և Ուշի-Արտաշավան ավտոճանապարհներին:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Դեկտեմբերի 25-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը լինելու է երկկողմանի փակ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
ԱԻՆ