Լրահոս
Օրվա լրահոսը

Stratfor. Ռուս-թուրքական հակամարտությունը կսրվի. «Ազատություն»

Դեկտեմբեր 30,2015 21:22

Stratfor վերլուծական կենտրոնի պատրաստած վերջին զեկույցի համաձայն, 2016թ. ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի առճակատումը պետք է սրվի։

Հաջորդ տարվա աշխարհաքաղաքական հիմնական կանխատեսումների զեկույցում ամերիկացի փորձագետները նշում են, որ չնայած «Իսլամական պետություն» կազմակերպության թուլացմանը` Եվրոպայում և Մերձավոր Արևելքում 2016 թվականին ահաբեկչական ակտիվությունը կաճի։

«Իսլամական պետության» դեմ պայքարում Թուրքիան կամրապնդի իր դիրքերը։ Հավանաբար, կնախաձեռնի ցամաքային գործողություն Սիրիայի հյուսիսում և կավելացնի զորամիավորումներն Իրաքում։ Ընդ որում, թուրքերն, ըստ Stratfor-ի, ոչ միայն պայքարելու են «Իսլամական պետության» դեմ, այլև փորձելու են զսպել Սիրիայի քրդերին։

Ռուս-թուրքական առճակատումը հնարավոր չի լինի կանխել, թեպետ երկու երկրներն էլ չեն ցանկանում վերջնականապես խզել տնտեսական հարաբերությունները։ Թուրքերի գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն Անկարայի և Մոսկվայի շահերի բախման։

Վերլուծաբանները միաժամանակ նշում են, որ Ռուսաստանն, ըստ էության, չէր ցանկանա թուրքերի հետ հարաբերությունների հետագա սրացում, քանի որ Թուրքիան հսկում է Սև և Միջերկրական ծովերը կապող ռազմավարական նշանակության նեղուցները։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031