2015 թվականին Ֆուտբոլային աշխարհում կատարված իրադարձություններ, որոնք բարձր են ցանկացած տիտղոսից:
Կույր Փոլ Մաթեսոնը մարզչական լիցենզիա է ստացել
Նյուքասլից 51-ամյա Մաթեսոնը տեսողությունը կորցրել է 10 տարի առաջ՝ գլաուկոմա հիվանդության պատճառով: Սակայն 2015 թվականին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան մարզչի որակյալ օգնականի որակավորում է շնորհել: «Ասում են՝ ֆուտբոլը միայն խաղ է: Բայց այն ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի: Ֆուտբոլը իմ կյանքի մի մասն է: Ու ես չեմ ցանկանում որեւէ բան փոխել տեսողությունս կորցնելու պատճառով», – հայտարարել է Մաթեսոնը:
Դաունի ախտանիշով հիվանդը խփել է հունվար ամսվա լավագույն գոլը
Կարդացեք նաև
Շոտլանդական «Սելթիկի» 11-ամյա երկրպագու Ջեյ Բիթթիին «Համիլթոնի» հետ հանդիպման ժամանակ թույլատրել էին իրացնել խորհրդանշական 11 մետրանոց հարվածը: Եվ հունվար ամսվա լավագույն գոլը որոշելիս նրա խփած գոլը հավաքել է ձայների 97%-ը:
Գերմանական ակումբը պայմանագիրը երկարացրել է քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստի հետ
Երկրորդ Բունդեսլիգային մասնակցող «Ունիոն» ակումբը պայմանագիրը երկարացրել է կիսապաշտպան Բենջամին կոլլերի հետ, որին բժիշկները քաղցկեղ են ախտորոշել: «Կոլլերը մեր կոլեկտիվի կարեւոր մասնիկներից է: Նրա հիվանդությունը բոլորիս շոկի մեջ է գցել: Բայց մենք հավատում ենք, որ Կոլլերը կհաղթի հիվանդությանը եւ կրկին խաղադաշտ կմտնի «Ունիոնի» համազգեստով», – ասել է թիմի գլխավոր մարզիչ Նորբերգ Դյուվելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ