Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է մարտական հենակետ և շնորհավորել Հայոց բանակի զինվորներին առաջիկա տոների առթիվ

Դեկտեմբեր 30,2015 18:35

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ, ճաշել զինվորների հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Լրագրողների հետ զրույցում կառավարության ղեկավարը կարևորել է տոների նախօրեին զինվորների հետ շփումը և նշել. «Մենք պարտավոր ենք լինել մեր սահմանապահների կողքին, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Մաղթում եմ, որ մեր երկրի բոլոր կետերում լինի խաղաղություն, որ 2016 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղ: Համոզված եմ, որ մենք էլ կանենք ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը զարգանա և ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ զինծառայողների հետ շփումների ժամանակ բարձրացվել է պայմանագրայինների աշխատավարձերի հարցը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն անպայման կքննարկի դրանք վերանայելու հնարավորությունը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի խախտման և խնդիրն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են անհաջողության: «Մենք ունենք մարտունակ բանակ և պատրաստ ենք յուրաքանչյուր ոտնձգության տալ համապատասխան հակահարված: Պատերազմը որևէ ժողովրդի լավ բան չի բերելու և հակառակորդը  որքան շուտ դա հասկանա, այնքան լավ իր համար: Մեր բանակը մարտունակ է, պատրաստ պաշտպանելու մեր սահմանը, հայրենիքը, Արցախը և ժողովրդին»,- ընդգծել է կառավարության ղեկավարն՝ ավելացնելով նաև, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Մարտական հենակետ այցի ավարտին Հովիկ Աբրահամյանը բոլոր զինվորներին  մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031