Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրիկյանը հարցումներով բացահայտել է հանրաքվեի կեղծված լինելը

Դեկտեմբեր 30,2015 18:16

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր իր մի քանի համակիրներով հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում:

Պարույր Հայրիկյանը հանրահավաքը սկսեց ոչ թե ելույթով, այլ երգով՝ օրհներգով: Հետո նախապես շնորհավորեց գալիք Նոր տարին, Սուրբ ծնունդը ու սկսեց աղոթել:

Նախաբանից հետո, նա անդրադարձավ դեկտեմբերի վեցի հանրաքվեին, ասաց՝ այն  իրական չէր, ժողովրդավարության հետ որեւէ կապ չուներ. «Դժվար թե կոռուպցիոն տեսանկյունից բարձր տեղ ունեցող մեր երկիրն ունենար ազատ ընտրություններ: Աշխարհն էլ գիտի կեղծիքի մասին, բայց այս չարիքն ու կեղտը կանխելու համար մեզ պետք էր գիտական հիմնավորում: Այդ է պատճառը, որ նախաձեռնեցինք հասարակական կարծիքի ուսումնասիրում: Կոռումպացված Հայաստանում անհրաժեշտ էր ստուգել՝ քանի տոկոսով են կեղծել ընտրությունները, դիմել ենք մասնագիտական հանձնախմբին, Հայաստանի քսանհինգ բնակավայրերում ու մոտ հիսուն գյուղերում կատարել հարցումներ: Այդ ստուգումները ցույց տվեցին, որ ՀՀ որեւէ բնակավայրում այո-ն ոչ-ից ավելին չի եղել:

Paruyr Hayrikyan makes exclusive announcements on Freedom Sqaure

Paruyr Hayrikyan makes exclusive announcements on Freedom Sqaure

Խայտառակ պատկեր ենք ստացել: 2000 հարցվողներից  ոչ են ասել 21, 78 տոկոսը, ոչ ասողների թիվը կազմել է 45, 78 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է մոտ երկու տոկոս, բոյկոտել են 31 տոկոսը»:

Պարոն Հայրիկյանը նաեւ հայտարարություն արեց. «Հրապարակավ առաջարկում ենք բոլոր նրանց, որոնք համաձայն են այս պայքարը մինչեւ առաջ տանելուն, հրավիրում եմ այս գործով մտահոգ ուժերի ղեկավարներին հունվարի յոթին ինձ մոտ, հավաքվենք ու քննարկենք այն ծրագիրը, որը ԱԻՄ-ը մենակ էլ կարող է  իրականացնել, բայց կարեւոր է, որ իրականացնեն ոչ-ի պատասխանատուները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    2000 հարցվողներից ոչ են ասել 21, 78 տոկոսը, ոչ ասողների թիվը կազմել է 45, 78 տոկոս: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է մոտ երկու տոկոս, բոյկոտել են 31 տոկոսը»: ?????????????
    Բա ՛՛Այո՛՛ ասող սկի չի եղե՞լ…, թե՞ թվերի հետ չեք սիրում գործունենալ…

  2. Ալեքսանդր says:

    Տիկինը 21.78-ի առաջ պետք է “այո” դներ: Ամանոր է: Ներելի է: Ում պետք է, կհասկանա:

  3. Դավիթ says:

    Փաստորեն ԱՅՈ է ասել 435.6 մարդ, ՈՉ՝ 915.6 մարդ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031