ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով գերատեսչական ոսկե մեդալով են պարգևատրվել Երևանի Վազգեն Սարգսյան 3 կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարական ընկերության փոխտնօրեններ՝ Գրիշա Չախոյանը և Տիգրան Սահակյանը, քարտաշների բրիգադի ղեկավար՝ Ռազմիկ Կիրակոսյանը:
Այդ պարգևին նրանք արժանացել են շինարարության բնագավառում ներդրած ավանդի և Երևանի Վազգեն Սարգսյան 3 կառավարական վարչական շենքերի համալիրի շինարարությունը սահմանված ժամկետներում ու բարձր որակով կազմակերպելու և իրականացնելու համար:
Քաղաքաշինության նախարարություն