Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» մրցույթի արդյունքները

Դեկտեմբեր 30,2015 17:15

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ամփոփվել է «Տարվա նախագիծ և կառույց-2015» խորագիրը կրող ամենամյա մրցույթ-ցուցահանդեսը, որի նպատակը մրցույթին նախորդող տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված լավագույն կառույցների կամ նախագծային առաջարկների բացահայտումն է, բնագավառի զարգացումն ապահովող նորարարական մոտեցումների և գաղափարների ներառմամբ ներկայացումը։

Մրցույթ-ցուցահանդեսին, որն անցկացվել էր 2015 թվականի դեկտեմբերի 5-ից 15-ը` ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, մասնակցության հայտ էին ներկայացրել անհատ ճարտարապետներ, հեղինակային խմբեր և նախագծային կազմակերպություններ:

Նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը ողջունելով մրցույթի մասնակիցներին և ներկաներին, փաստել է, որ մասնակցության նպատակով ներկայացվել են երկու տասնյակից ավել հայտեր, ընդ որում, կարևորելով, որ մրցույթ-ցուցահանդեսի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես երիտասարդ ճարտարապետները:

Անդրադառնալով տարվա կտրվածքով արժանավոր նախագծերը և կառույցները բացահայտող ցուցահանդեսների դերին և նշանակությանը, Ռ. Ալավերդյանը նշել է, որ այս համատեքստում  լուրջ  անելիքներ կան հատկապես   մրցութային պայմանների և ներկայացվող աշխատանքների որակը բարելավելու առումով:

Վերջում բոլոր մասնակիցներին շնորհվել է մասնակցության դիպլոմներ, իսկ 5 մասնակիցներ արժանացել են ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրին:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031