Սամվել Կարապետյան: «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր: Կարողությունն ըստ «Forbes»-ի՝ $ 4 միլիարդ:
Հայտնի գործարարն ու բարեգործը 2008 թվականի վերջից գլխավորում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Նա իր ծրագրային ելույթում նշել էր, թե անհրաժեշտ է մոռանալ նախկին բոլոր նվաճումները եւ որ հաջորդ տարիներին մինչեւ իր ընտրվելը եղած հաջողությունների կրկնվելն անգամ ինքը կհամարի ձախողում: Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներից տարեկան առնվազն $ 1 միլիոն է տրամադրում ֆեդերացիայի աշխատանքներն անխափան կազմակերպելու համար:
Սամվել Կարապետյանը առատաձեռն աջակցում է նաեւ այլ մարզաձեւերի եւ անհատ մարզիկների, որոնք բարձր են պահում Հայաստանի մարզական դրոշի պատիվը միջազգային ասպարեզներում: Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ այս տարվա աշնանը Լեւոն Արոնյանը որպես ՖԻԴԵ-ի նոմինանտ ընդգրկվեց շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի մասնակիցների ցուցակ:
Դանիլ Խաչատուրով: «Ռոսգոսստրախ»-ի նախագահ, $1,6 միլիարդ:
Կարդացեք նաև
Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության ղեկավարը պարտադիր ժամանակ է գտնում զբաղվելու էքստրեմալ մարզաձեւերով: Նա նախընտրում է ալպինիզմը եւ դայվինգը, ընդ որում, ջրի խորը շերտերում:
Սերգեյ Սարկիսով: PECO Гарантия-ի նախագահ, $ 0,95 միլիարդ:
Սիրում է արագությունը: Իրեն պատկանող «Sergey Ralli» թիմի կազմում մասնակցում է Subaru Impreza ավտոմեքենաների մրցարշավներին:
Նիկոլայ Սարկիսով: PECO Гарантия-ի փոխնախագահ, $ 0,95 միլիարդ:
Մշտապես զբաղվում է խելի-սկիով՝ չտրորված ձնե լանջերով դահուկային վայրէջք, որի մեկնարկային կետին հասնել կարելի է բացառապես ուղղաթիռով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ