Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է»

Դեկտեմբեր 30,2015 13:37

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի՛ բուժաշխատողներ, հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ և չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը՝ առողջությունը:

Պետությունն այսօր մշակում և իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման նպատակով առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված մեր երկրի նախաձեռնությունները պետք է կյանքի կոչվեն՝ նպաստելով բնակչության բժշկական օգնության որակի բարելավմանը և մատչելիության ապահովմանը:

Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է, որն էլ ավելի է մեծացնում սպիտակ խալաթը պատվով կրող բուժաշխատողի պատասխանատվությունը, ընդգծում նրան տրված բարձր կոչումը: Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրերն անցկացնելու են աշխատավայրում, սահմանում՝ հայ զինվորի կողքին և հոսպիտալներում:

2016 թվականին ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ:

Ամանորյա շնորհավորանքս ուղղում եմ նաև Արցախի և Սփյուռքի բուժաշխատողներին և բոլոր մեր հայրենակիցներին:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031