Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Gallup International Association-ի կողմից ՎՏԲ-Հայաստան Բանկին հանձնվել է դիպլոմ «Հայաստանի լավագույն բանկ 2015»

Դեկտեմբեր 30,2015 13:06

Gallup International Association ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման արդյունքներով, ՎՏԲ-ն Հայաստանում ամենաճանաչելի բրենդն է:

2015 թ. նոյեմբերին Հայաստանի ողջ տարածքում 1,106 տարբեր տարիքային խմբերի քաղաքացիների միջև անցկացվեց հարցում: Հարցվողները ընտրվել են պատահական ընտրության սկզբունքով և որպես մեթոդ է ընտրվել face to face հարցազրույցը:

Հարցման արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հայաստանյան բանկերի շարքում և զբաղեցնում է 1-ին տեղը 57% բրենդի ճանաչելիության աստիճանով: Բանկը նաև առաջատար է ճանաչվել շուկայում տրամադրվող ծառայությունների որակով՝ հարցվողների 26%-ը անվանեցին ՎՏԲ-Հայաստան Բանկը լավագույնը այս բնագավառում:

Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանձնեց «Հայաստանի լավագույն բանկ 2015» դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանը արդեն 2-րդ անգամ ճանաչվում է լավագույն բանկ Հայաստանում Gallup International Association հարցման արդյունքում: Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանի բնակչությունը բանկ ընտրելիս առաջնորդվում է ոչ միայն տրամադրվող ծառայությունների շարքով և սպասարկման որակով, այլև բանկի կայունությամբ և ընտրում է ՎՏԲ միջազգային ֆինանսական խումբը: Շնորհակալություն եմ հայտնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակազմին, որի նպատակն է մասնագիտական որակների բարձրացումը, դրված նպատակների կատարումը և արդյունավետությունը: Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հաճախորդներին և հարցման մասնակիցներին վստահության համար: Մենք կշարունակենք մնալ առաջատարի դիրքում և արդարացնել հաճախորդների սպասելիքները»:

Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյան. «Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին և ղեկավարությանը Բանկի գործունեության արժանի գնահատականով: ՎՏԲ-Հայաստանի Բանկը զբաղեցնում է բարձր դիրք շուկայում, վայելելով ոչ միայն գործընկերների և հաճախորդների, այլև բնակչության վստահությունը: Մաղթում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկին նորանոր նվաճումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031