Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Լեւոն Զուրաբյանի հաղորդման` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծվել են

Դեկտեմբեր 30,2015 11:15

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հաղորդմամբ հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 2/36 ընտրական տեղամասում վերահաշվարկ կատարելու ժամանակ կեղծվել են քվեարկության արդյունքները: Մասնավորապես` ի հայտ են եկել 5, 8 կամ 9 թվով անձնագրի համարներ, ընտրողների անվան դիմաց տողերը լրացված են եղել թերի կամ սխալ, ինչպես նաև նույն ընտրական տեղամասում կատարվել է լցոնում:

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հաղորդման հիման վրա` թիվ 2/36 ընտրական տեղամասում կազմակերպված հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ քննվում են 25 քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031