Պոետ, դու ազգի ոգին արթնացրու,
Մեզ պատած վիշտը քիչ թեթևացրու,
Նրա արցունքը աննկատ մաքրիր…
Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր:
Պոետ, գլուխդ դու մի խոնարհիր,
Գրչով՝ վհատին միշտ ոգևորիր,
Եվ բիրտ թշնամուն ահի մեջ պահիր,
Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր:
Պոետ, գրիչդ երբեք վայր մի դիր,
Նրա մեջ ուժն է զինվորի զարկի,
Եվ ուղեցույցը մեր համազարկի…
Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր:
Նոր սերունդներին մշտապես սնիր,
Քո գրչի ուժով առյուծներ ծնիր,
Բառը զենք դարձրած թշնամուն խոցիր…
Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր:
Կարդացեք նաև
Մի խոսքով, պոետ, վերջին արարն է…
Հարցերի հարցը՝ պատվի խնդիրն է,
Քո գրչով ազգի ոգին արարիր …
Պոետ, կոչումդ հենց դա է, հիշիր…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ