Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է պատշաճ վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը

Դեկտեմբեր 29,2015 18:55

Տոնական ոչ աշխատանքային օրերին համապատասխան ոլորտների և ծառայությունների աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակից քաղաքապետի տեղակալներին, վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի ղեկավարին և որոշակի ոլորտներ համակարգող խորհրդականներին քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ օրերին, ըստ ոլորտների, սահմանել հերթապահություն և վերահսկել համապատասխան ծառայությունների աշխատանքը:

Մասնավորապես, առողջապահական ծառայությունների հետ կապված, քաղաքապետը հանձնարարել է ոչ աշխատանքային բոլոր օրերին աշխատել ուժեղացված ռեժիմով և արագորեն արձագանքել ահազանգերին: Զեկուցվել է, որ, շտապօգնության շուրջօրյա ուժեղացված ծառայությունից բացի, պոլիկլինիկաներում ևս բոլոր այդ օրերին կսահմանվի հերթապահություն՝ ժամը 10:00-ից մինչև 14:00 աշխատանքային գրաֆիկով:

Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը: Հանձնարարվել է խստորեն վերահսկել նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կենսաապահովման ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը համակարգող պատասխանատուներին հանձնարարել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և, սերտորեն համագործակցելով «Երևան Ջուր», «Երևան Գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների պատասխանատուների հետ, հնարավոր վթարների մասին ահազանգերի դեպքում, արագորեն արձագանքել և կարգավորել առաջացած խնդիրը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել նաև մայրաքաղաքի արտաքին լուսավորության անխափան աշխատանքը:

Պատասխանատուներին հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել և խստորեն վերահսկել տոնական օրերին կազմակերպվող աղբահանության աշխատանքները և քաղաքացիների հնարավոր ահազանգերի դեպքում արագորեն արձագանքել: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստ լինել հնարավոր տեղումների դեպքում արագորեն կազմակերպելու մաքրման աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ հրահանգված է կազմ ու պատրաստ վիճակում պահել համապատասխան բոլոր մեքենասարքավորումները: Քաղաքապետը հանձնարարել է, գլխավոր և երկրորդական փողոցների մաքրմանը զուգահեռ, կազմակերպել նաև բակային տարածքների մաքրման աշխատանքները:

Խորհրդակցության շրջանակում հանձնարարվել է նաև վերահսկել ինչպես համաքաղաքային, այնպես էլ վարչական շրջաններում նախատեսված տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031