Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոյի փողոցի բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2015 18:15

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ և դիմել փախուստի:

Դեկտեմբերի 28-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Գևորգ Սերոբյանը (ով նաև մասնակից է եղել դեկտեմբերի 20-ին Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակմանը) և նույն թվականին ծնված Հովհաննես Մարկոսյանը:

003-Screenshot_2015-12-29_16

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:

Գ. Սերոբյանը ձերբակալված է, ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Մարկոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031