Դեկտեմբերի 28-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում կայացավ Իտալիայում լայն ճանաչում վայելող երաժիշտ և ռեժիսոր Ռոբերտո Պաչի Դալոյի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված “1915. The Armenian Files” ստեղծագործության տեսաերիզի շնորհանդեսը:
Տեսաերիզի թողարկմանը և դրա հետ կապված ստեղծագործական ուսումնասիրություններին իր աջակցությունն էր բերել Իտալիայում Հայաստանի դեսպանությունը՝ “Giardini Pensili” և “Arthub” ընկերությունների հետ համագործակցությամբ: Շնորհանդեսը՝ դեսպանության հովանավորությամբ, կազմակերպել էր “ARCI” իտալական մշակութային ձախակողմյան ասոցիացիան: “1915. The Armenian Files” ստեղծագործության տեքստի հիմնական մասը Դանիել Վարուժանի բանաստեղծություններից են, որոնք ընթերցում է արքեպիսկոպոս Լեւոն Պօղոս Զեքիեանը: Պատկերներն ու տեսարաններն ուղեկցվում են էլեկտրոնային ռիթմերով, ձայնային սյուժեներով ու վոկալով:
Ստեղծագործությունը և տեսաերիզը ներկայացրեցին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի մասին խոսեցին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և “1915. The Armenian Files” ստեղծագործության հեղինակ Ռոբերտո Պաչի Դալոն:
Միջոցառմանը ներկա էին իտալացի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ, զանգվածային լրատվամիջոցների, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Տեղեկանք. Ռոբերտո Պաչի Դալոն 2015թ. արժանացել է Իտալիայում մեծ հեղինակություն վայելող «Նեապոլի՝ իտալական մշակույթի և լեզվի» մրցանակին:
ՀՀ ԱԳՆ