Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձաքննությունների ազգային բյուրոն զարգացնում է համագործակցությունը Ճապոնիայի հետ` կլոր սեղանի արդյունքներով

Դեկտեմբեր 29,2015 17:33

Հայ-ճապոնական համագործակցությունը շարունակական դարձնելու նպատակով Փորձաքննությունների ազգային բյուրոյում  տեղի է ունեցել կլոր սեղան «Շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն ազդեցությունների հետազոտություններ, փորձի փոխանակման հարցեր Ճապոնիայի համապատասխան առաջատար կառույցների հետ» թեմայով, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության թափոնների և մթնոլորտային արտանետումների կառավարման գործակալության, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, ինչպես նաև         Ն.Բ. Հակոբյանի անվ. ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներ։

Կլոր սեղանին բացման խոսքով հանդես է եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Ջավադյանը, զեկույցներով և հաղորդումներով հանդես են եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի առաջին տեղակալ Գ.Միքայելյանը էկոլոգիական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Սանթրոսյանը, նույն բաժնի փորձագետ Յու.Իշխանյանը, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Ղարաջյանը, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս Ա.Գրիգորյանը։ Հրավիրված կառույցների ներկայացուցիչները նույնպես հանդես են եկել զեկույցներով և առաջարկներով։

Հաշվի առնելով կլոր սեղանի ընթացքում ներկայացված հիմնախնդիրների և հնչեցված զեկույցների արդիականությունը, Փորձաքննությունների ազգային բյուրոն համանման ճապոնական գործընկեր կառույցների հետ նախատեսում է անցկացնել Webinar (on-line կոնֆերանս)։ Այն առաջարկվում է նվիրել շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն և այլ ազդեցությունների հետազոտությունների և առավել արդիական պրոբլեմների մշտադիտարկումների քննարկմանը, ինչպես նաև Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության առաջատար կառույցների տեսական և գործնական, այդ թվում՝ իրավակիրառական փորձի ներկայացմանը։ Արդյունքում կազմվել է 17 հարց պարունակող օրակարգ՝ Շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն և այլ ազդեցությունների հետևանքով ի հայտ եկած համախտանիշների և հիվանդությունների առաջացման պատճառահետևանքային կապի բացահայտման մեթոդաբանությունը, Քրեական, քաղաքացիական, վարչական օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցները շրջակա միջավայրի վրա անտրոպոգեն և այլ ազդեցությունների հետևանքով մարդու առողջությանը պատճառված վնասի վերաբերյալ, Էկոլոգիական խախտումների հետևանքով մասնագիտական հիվանդությունների առաջացման բացահայտման կարգը, Մթնոլորտ արտանետումների գնահատման և կանխատեսման մոդելավորումը Ճապոնիայում (Ճապոնիայի և Հայաստանի փորձի ներկայացումը) և այլն։

Նպատակ ունենալով ստեղծել համապատասխան նախադրյալներ գիտագործնական, փորձագիտական ոլորտներում հետագա հայ-ճապոնական համագործակցության համար, Փորձաքննությունների ազգային բյուրոն 2016թ. ընթացքում նախատեսում է նմանատիպ Webinar-ների (on-line կոնֆերանս) կազմակերպում և անցկացում հետևյալ թեմաներով` «Շենքերի, շինությունների սեսմակայունության անվտանգության պահպանման և կանխարգելման հետ կապված հարցեր», «Սննդամթերքի անվտանգության ապահովման կանոնները և կրիմինալիստիկայի բնագավառում կատարվող հետազոտություններ և ուսումնասիրություններ», «Հետադարձ վերլուծությունը դատական սննդային փորձաքննությունների կատաման ժամանակ», «Համակցված հետազոտության դերը քրեագիտական նույնականացման հարցերում մարդու քրտնաճարպային հետքերի բաղադրության պարզաբանման ժամանակ»: Փորձաքննությունների ազգային բյուրոն դիմել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն կազմակերպչական հարցերի իրականացման աջակցություն համար:

Փորձաքննությունների ազգային բյուրո             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031