Դեկտեմբերի 29-ին ՀԲԸՄ «Վահե Կարապետյան» կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն, Հայ բարեգործական ընդհանուր միության (AGBU), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակների աջակցությամբ կազմակերպել էին Ամանորի հանդիպում սիրիահայ երեխաների հետ:
Միջոցառմանը ներկա էին վերոնշյալ կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր:
Ամանորի շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև մյուս նվիրատու կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տոնական միջոցառման ընթացքում երեխաներին ողջունեց սիրիահայ երգիչ Ջորջ Սարգիսյանը:
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին փոքրիկներին բաժանվեցին Ամանորի նվերներ և տոնական քաղցրավենիք:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ