Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏԿԱԻՆ. «Եթե հայերեն նշագրում չկա` ճայթուկը կարող է պայթել ձեռքում». «Ա1+». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2015 17:18

Տարեմուտին տոնական տրամադրությունը չփչացնելու համար պետք է խիստ պահպանել անվտանգության կանոնները: Այս մասին դարձյալ հիշեցնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Աշխարհի տարբեր երկրներում տարբեր տեսակի հրավառություններից խոշոր հրդեհներ են լինում՝ բազմաթիվ մարդկային զոհերով: Օրինակ, Միացյալ նահանգներում նախորդ տարի 11.000 մարդ է հրավառությունից տուժել»,-նշեց ՏԿԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Վերջին տարիներին ավելի քիչ, բայց շարունակվում է տարբեր ճայթուկների, հրավառությունների վաճառքը. «Դրանք շատ հաճախ ունեն կասկածելի տեսք, կասկածելի ծագում: Եթե գնում եք, ապա խորհուրդ կտամ գնեք լիցենզավորված խանութներից: Այդ ճայթուկների վրա անհասկանալի նշագրումներ են արված, բայց պետք է ունենան պարտադիր հայերեն նշագրում: Այնտեղ պետք է նշված լինի՝ օգտագործման մասին, նաև՝ ինչ անել, եթե չի պայթում: Իսկ եթե հայերեն նշագրում չկա, կարող եք տհաճ անակնկալների հանդիպել. օրինակ, այդ ճայթուկը պայթի ձեռքում»,-ասաց ՏԿԱԻՆ աշխատակիցը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031