Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Կառավարության կազմն ու ավելորդ ծախսերը կրճատելու ենք» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 29,2015 14:59

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մամուլի ներկայացուցիչների հետ ամանորյա հանդիպմանը, պատասխանելով մի խումբ լրագրողների հարցերին՝ այս տարվա տնտեսական ցուցանիշների մասին ասաց. «Գազ չունենք, նավթ չունենք, ծով չունենք եւ այսօրվա շրջափակման դեպքում՝ Թուրքիա-Ադրբեջան, Հայաստանը գտնվում է արտոնյալ վիճակում: 2015 թվականի բյուջեով ինչ ծրագրեր ունեցել ենք՝ չի եղել, որ կրճատենք»:

Դիտարկմանը՝ նախատեսված 4.1 % աճը չի ստացվում ապահովել, վարչապետն ասաց. «Ես կարծում եմ, իրավիճակներից ելնելով եղել է 3 % տնտեսական աճ՝ նույնիսկ ավելի»:

Վարչապետի խոսքերով՝ այդ 3 % տնտեսական աճը չի կարող ապահովել ժողովրդի բարեկեցիկ կյանքը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այսօր հնարավորություն չկա երկնիշ տնտեսական աճ ապահովելու եւ, եթե, որեւէ մեկը լիներ կառավարության ղեկավար՝ չէր կարողանալու իրավիճակը փոխել: Վարչապետը խոստացավ, որ եկող տարի լինելու է ավելորդ ծախսերի կրճատում. ավելի արդյունավետ ծախսեր են անելու, ինչպես նաեւ կառավարության կազմն է կրճատվելու:

Aravot.am-ի հարցին՝ երբ դուք Ազգային Ժողովի նախագահ էիք, ասել էիք, որ մի խումբ հաստագլուխ լրագրողներ ձեր դեմ պատվեր են կատարում եւ, երբ նշանակվեցիք վարչապետ՝ պատվերներ չկա՞ն. պարոն Աբրահամյանը պատասխանեց. «Հիմա մի քիչ լավ եմ ասում: Գիտեք ինչն է ինձ համար վիրավորական… Վստահությունը լրագրողների նկատմամբ էլ պետք է լինի, մենք գնում ենք նրան, որ մեր նկատմամբ էլ վստահություն էլ ունենանք»: Իսկ թե կան, թե չկան հաստագլուխ պատվեր կատարող լրագրողներ՝ մանրամասն շուտով տեսանյութում՝

Հարցին՝ Սահմանադրական հանրաքվեից հետո ասել էիք՝ խախտումներ արձանագրած տեսանյութերի մի մասը կարող է մոնտաժված լինեն՝ հետամուտ եղե՞լ եք խնդրին, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դուք իմ ասածը ճիշտ չեք հասկացել. ինձ հարցրել են՝ միգուցե՞ մոնտաժված են տեսանյութերը, ես ասել եմ՝ միգուցե»:

Վարչապետի խոսքերով. «Կարծում եմ մենք այսօր ունենք կայուն տնտեսություն, համերաշխ, հանդուրժող իրավիճակ: Ամենավատն այն է, որ չկարողացանք ապահովել 4.1% տնտեսական աճը, բայց համոզված եմ, որ 2016-ը մեր երկրի տնտեսության համար լինելու է ձեռքբերումների տարի: Ես ամեն ինչ անելու եմ որպես տնտեսության թիվ մեկ պատասխանատու, որպեսզի մենք մեր առջեւ դրած խնդիրներին տանք լուծում. Դա ինձ համար գերակա խնդիր է»:

Վարչապետը՝ լրագրողներին ուղված ամանորյա ուղերձում ասաց, որ երբեմն համաձայն չէ այս կամ այն հրապարակման հետ. դրանք երբեմն անաչառ չեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031