Հարգելի հանդիսատես, սիրելի ժողովուրդ, մեծարգո արվեստասեր հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ մեր հայրենիքին խաղաղություն և բարգավաճում: Թող գալիք տարին լինի արվեստի, բարիքի ու մեր բոլոր ցանկությունների իրագործման տարի, իսկ մենք էլ մեր հերթին կաշխատենք լավագույնս ներկայացնել մեր մշակույթը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Շնորհավոր 2016 թվական:
Արմենուհի Սեյրանյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Կարդացեք նաև
Սիրելի, պաշտելի երկիր Հայաստան, շարունակիր անխախտ պահել խաղաղ կյանքդ: Թող Նոր տարին լինի բազում ձեռքբերումների և ստեղծագործական նվաճումների տարի մեր երկրում: Ցանկանում եմ, որ հետայսու նույնպես մեր երկրում հավերժ խաղաղ նոր տարիներ նշենք: Սերն ու բարիքը թող թևածեն Հայաստան աշխարհում: Շնորհավոր Նոր տարի:
Ռուբեն Ասատրյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ
Մի հեքիաթային խորհուրդ կա տարեվերջյան այս օրերին. ..Հետադարձ հայացք ես ձգում անցած տարվան ու փորձում արժևորել ապրածդ ամեն օրը…գնահատական տալ այս կամ այն իրավիճակին,իմաստավորել ու մտովի շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայտնվեցին կյանքի այդ ժամանակահատվածում… 2015 թվականից վերցնելով ամենաջերմ ու բարի հույզերը, լավի ու բարու սպասումով մտնենք 2016 թվական…Թող իրականանան բոլորիս ամենանվիրական իղձերը, Սերն ու Խաղաղությունն իշխեն ամբողջ աշխարհում, Երջանկությամբ ու բերկրանքով լցվեն բոլորիս սրտերը. ..Արվեստագետի համար չկա ավելի մեծ երջանկություն , քան ստեղծագործելու և արարելու հնարավորությունը…Թող որ ունենանք այդ պատիվը ապրելու և ստեղծագործելու խաղաղ ու բոլորիս համար թանկ մեր հայրենիքում…Շնորհավոր Նոր տարի…
Աննա Մնացականյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի
Յուրաքանչյուր Նոր տարվանից սպասելիքները շատ են, սակայն ամենակարևորը կարծում եմ, որ ցանկացած հայի համար դա խաղաղությունն է: Ցանկանում եմ, որ մեր Հայաստան աշխարհում Նոր տարում տևածի խաղաղությունն ու սերը: Սեր անսահման սեր ու երջանկություն եմ ցանկանում բոլորիդ և թող Նոր տարին լինի Խաղաղության ու Սիրո տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սյուզաննա Փիրումյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող Նոր տարին բարեբեր լինի բոլորիդ համար, տարվա ընթացքում բազում գեղեցիկ և հիշարժան պահեր եմ ցանկանում: Ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ ցանկանում իմ կոլեգաներին, իսկ հայ զինվորին խաղաղ ծառայություն, որպեսզի հետայսու նույնպես մեր երկրի սահմանները լինեն խաղաղ և անառիկ: Շնորհավոր տոնդ հայ զինվոր, շնորհավոր տոնդ Հայաստանի քաղաքացի…
Մագդա Մկրտչյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։
Թող որ այս տարին յուրաքանչյուրի համար լինի վերելքների, նորանոր ձեռքբերումների և երջանկության տարի։
Թող արվեստի կենարար շունչը թևածի Հայաստանում, իսկ մենք էլ մեր հերթին ամեն ինչ կանենք, որպեսզի ամբողջ տարվա ընթացքում բարձր տրամադրություն փոխանցենք մեր հանդիսատեսին:
Բոլորին մաղթում եմ առողջություն, խաղաղություն, սեր և հավատ
Աննա Վեքիլյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի
Սրտանց շնորհավորում եմ մեր ժողովրդի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թողտարին եռանդ, սեր, հավատ պարգևի բոլորիս: Գալիք տարին լինի լուսավոր, երազանքների իրագործման և ներդաշնակ տարի: Եվ թող խաղաղության աղավնին դյութիչ երաժշտության ներքո թևածի ամբողջ աշխարհում, իսկ մեր սահմաններն էլ լինեն հավետ անառիկ: Շնորհավոր Նոր տարի:
Ինգա Կարապետյանց
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի
Հարգելի հանդիսատես, ցանկանում եմ, որ 2016 թվականը իր հետ բերի երջանկություն, առողջություն և խաղաղություն: Թող իրականանան բոլորի երազանքները և հեքիաթը այցելի յուրաքանչյուրին: Ցանկանում եմ, որ սերն ու երջանկությունը թևածեն մեր երկրում: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
Մերի Հովհաննիսյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարուհի
Իմ խորին համոզմամբ` Նոր տարին ամենասիրելի ու սպասված, խորհրդավոր ու հեքիաթային տոնն է, որ գալիս է բոլորիս կամքից անկախ, իր ժամանակին, սեփական քայլքով: Եվ ամեն ագամ բերում է իր հետ նորանոր հույզեր, նորացված հույսեր ու ջերմ սպասումներ:
Թող գալիք տարին բերի մեր ազգին հոգեկան անդորր ու բարօրություն, ողջախոհ քայլեր կատարելու ի վերուստ տրված մեծ իմաստնություն: Թող լինի առողջության, երջանկության և սիրո տարի, ու ամեն մի մարդ, որպես ամանորյա նվեր, կատարված տեսնի իր հոգու թաքուն անկյունում փայփայած գողտրիկ երազանքը: Նվիրական իղձերի անակնկալ իրականացումը թող հաճելիորեն խանդավառի բոլորի հոգիները:
Արի¯, Նո’ր տարի,
Գալուստդ բարի¯,
Բայց այնպե’ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին…¦:
Անահիտ Մխիթարյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Ցանկացած Նոր տարի իր հետ նոր երազանքների, նոր ձեռքբերումների իրագործման դռներ է բացում: Ցանկանում եմ, որ մեր երկիրն այս տարի առավել հզոր լինի, առավել ուժեղ լինի և որ յուրաքանչյուր հայ ընտանիքում երջանկությունն անպակաս լինի:
Սևակ Ավետիսյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող
Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի խաղաղության և բարության տարի, մարդկանց դեմքերին ժպիտը չպակասի, իսկ Աստծուց խնդրում եմ առողջություն և անփորձանք ծառայություն մեր զինվորներին: Թող նոր տարին բարության ու սիրո տարի լինի, իսկ մեր թատրոնում էլ նոր ներկայացումներ լինեն, որպեսզի լավագույնս ներկայանանք մեր հանդիսատեսին: Շնորհավոր Նոր տարի:
Հասմիկ Հացագործյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Անցնող տարին մեր թատրոնի համար լի էր ձեռքբերումներով և պրեմիերաներով: Վստահ ենք, որ նոր տարում նույնպես հանդիսատեսի դատին կհանձնենք նոր ներկայացումներ: Մենք գիտենք, որ հանդիսատեսի ակնկալիքները մեծ են հատկապես մեր թատրոնից և այս հանգամանքն էլ իր հերթին առավել պարտավորեցնող է: Ցանկանում եմ, որ Նոր տարին իսկապես լինի բարիքի և արվեստով լեցուն տարի: Մենք էլ մեր հերթին վստահեցնում ենք, որ նոր ու բարձրարժեք բեմադրություններով կներկայանանք՝ բարձր պահելով Հայաստանի գլխավոր թատրոնի անունը: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
Անդրանիկ Արզումանյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն
Ամփոփելով 2015 թվականը` կարող եմ ասել, որ մեր թատրոնն ունեցավ բազմաթիվ ձեռքբերումներ, նոր ներկայացումներ, սակայն չպետք է գոհանանք եղածով և վստահ եմ, որ նոր տարում կլինեն նոր ներկայացումներ: Ժամանակն է, որպեսզի հաջորդ տարի խաչատրյանական Դիմակահանդեսը ներկայացվի մեր թատրոնում և մենք այդ ուղղությամբ ամեն ինչ կանենք: Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, մեր սիրելի հանդիսատեսին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ցանկանալով խաղաղություն և անսահման երջանկություն:
Վիլեն Գալստյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժող. արտիստ
Ի սրտե շնորհավորում եմ ողջ հայ ազգի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով առաջին հերթին խաղաղություն, մեր զինվորներին՝ անփորձանք ծառայություն՝ կոչ անելով միասնության և համախմբվածության: Թող Նոր տարին բարության և ներողամտության սերմանման տարի լինի համայն մարդկության համար:
Պերճ Քարազյան
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստ. արտիստ