Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչախումբը փորձում է խափանել դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ճակատի այլընտրանքային ամանորյա հավաքը

Դեկտեմբեր 29,2015 13:06

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարությունը

29 դեկտեմբերի 2015 թ. Երևան

Նոր սահմանադրությունը կեղծ հանրաքվեով ընդունված համարելուց հետո վարչախումբը ձեռնամուխ է եղել այդ «սահմանադրությամբ» ամրագրված միակուսակցական համակարգը գործնականորեն ու վերջնականապես հաստատելու գործին:
Բնականաբար՝ ամեն այլընտրանք բացառող այդ համակարգի հաստատման ճանապարհի առաջին արգելքը դրա կանոններից դուրս գործելու ռազմավարություն որդեգրած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է, ուստի վարչախմբի առաջին քայլը դարձավ դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում Ճակատի նախաձեռնած այլընտրանքային ամանորյա հավաքի խափանումը:

Այդ նպատակով վարչախումբը կազմակերպել է հատուկ գործողություն, որի մեջ է ներգրավել ոչ միայն ոստիկանությանը, այլև Երևանի քաղաքապետարանին, Մշակույթի նախարարությանը և Ալ. Սպենդիարյանին անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանը:

Նախ՝ Երևանի քաղաքապետարանը, ինչպես ակնհայտ է դարձել Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու վերաբերյալ հավաքի իրազեկման լրացման դիմումի քննարկման ընթացքում, հրահանգ է ստացել անհեթեթ պատճառաբանություններով խուսափելու տոնածառը որպես հավաքի ընթացքում օգտագործվող առարկա համարելու իր պարտականությունից, որպեսզի ոստիկանությանը հնարավորություն ընձեռնվի արգելելու տոնածառի տեղադրումը:

Այնուհետև՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը, չարաշահելով մշակույթի օջախի անունից դիմելու հանգամանքը, հավաքի կազմակերպիչներին խնդրել է դեկտեմբերի 27-ին նախատեսված համերգի ընթացքում թատրոնի բոլոր դռները բացելու նպատակով մի քանի ժամ հանել դռներից մեկի վրա փակցված քարոզչական պաստառը: Հետագայում, երբ կազմակերպիչները փորձել են նորից կախել պաստառը, ոստիկանությունը ապօրինի կերպով բռնությամբ արգելել է նրանց փորձերը, ինչից հետո ակնհայտ է դարձել, որ թատրոնի տնօրինությունն այդ դավադիր գործողության մասնակից է:
Մինչդեռ Արցախյան շարժման ժամանակներից մինչ օրս ձևավորված նախադեպի և համաչափության պահանջի իրավունքով թատրոնի պատին նույն տեղում պաստառ փակցնելը չի կարող որևէ կերպ արգելվել:

«Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարում է, որ այս ապօրինի գործողությունները չեն կարող խափանել Ազատության հրապարակում դեկտեմբերի 31-ին անցկացվող ամանորյա հավաքը և մեր քաղաքացիները դրա շնորհիվ ինչպես տոնի, այնպես էլ քաղաքական հեռանկարի առումներով տեսնելու են կոմունիստական խորհրդանիշ հնգաթև կարմիր աստղերով զարդարված տոնածառերի և նրանց շուրջը խմբված կոռուպցիոն կերպարների այլընտրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031