Երեկ գողություն է տեղի ունեցել Գյումրու կենտրոնական հատվածներից մեկում՝ «Շիրակ» հյուրանոցի մոտ գտնվող թերթի կրպակում: Գողերը բնականաբար կրպակ չեն մտել թերթեր կամ ամսագրեր վերցնելու համար, նրանք գիշերով կոտրել են կրպակի ապակիները, թռցրել են 90 հազար դրամ, վաճառքի դրված երկու բջջային հեռախոսներ ու ծխախոտ: Aravot.am-ին Շիրակի մարզային ոստիկանությունից փոխանցեցին, որ աշխատանքներ են կատարվում հանցագործների ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ