Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
Տիկնոջս և դեսպանության իմ բոլոր գործընկերների անունից ցանկանում եմ Հայաստանի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնել 2015թ. փետրվարին Հայաստան ժամանելուցս հետո ինձ ու Լիին մեր կյանքի լավագույն տարիներից մեկը պարգևելու համար: Մինչ Հայաստան ժամանելը ես տեսաուղերձ էի պատրաստել, որտեղ հիշատակել էի ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերը, ով Հայաստանը նկարագրում էր որպես հրաշալիքներով առլեցուն վայր: Տասն ամիս անց ես լիովին հասկանում եմ Ռ. Քենթի խոսքերը: Այստեղ ես տեսա բազում հրաշալիքներ ՝ սկսած Գեղարդի վանքից մինչև Մեղրու որմնանկարներն ու քաղաքամայր Երևանի շատրվանները:
Սակայն ես ու կինս առավել տպավորված ենք մեկ այլ հրաշալիքով՝ հայ ժողովրդով, որն այնքան բարեհաճորեն, սրտաբաց ու ջերմորեն է ընդունում մեզ մեր ժամանման պահից ի վեր: Այս հիշողությունները միշտ կմնան ինձ հետ, իմ ուղեկիցը կլինեն այս տարի և իմ ողջ կյանքում: Հայացք նետելով դեպի գալիք տարին՝ մի ցանկություն եմ ուզում հայտնել, որը լսել եմ Հատուկ օլիմպիական խաղերի մասնակից 14-15 տարեկան մի պատանուց, ով Հայաստանի հատուկ օլիմպական թիմի կազմում մասնակցել էր Լոս Անջելեսում վերջերս անցկացված հատուկ օլիմպիական խաղերին: Թ
երևս, գիտեք, որ հատուկ օլիմպիական խաղերը նախատեսված են մտավոր սահմանափակումներով մարզիկների համար: Երբ զրույցում էի նրա հետ, հարցրեցի, թե ինչով է նա կարևորում իմ ներգրավվածությունը հատուկ օլիմպիական թիմում, և այս պատանին, ում անունն Արմեն է, ասաց. «Պ-ն դեսպան, իմ ծնողները մեծ հպարտություն ապրեցին ինձ համար ու բացի այդ, այսպիսի բարդ ծրագրին մասնակցելը կօգնի ինձ իմ կյանքի հետագա բարդություններն առավել համարձակորեն հաղթահարել:
Կարդացեք նաև
Կարծում եմ գալիք 2016թ. ընթացքում ինձ առաջնորդելու են Արմենի խոսքերը, ինքս ինձ հարցնելու եմ՝ արդյո՞ք ես կամ դեսպանությունն անում ենք այն, ինչով մեր ծնողները կհպարտանային:
Եվ որ ամենակարևորն է, ես ասելու եմ՝ եկեք վստահություն ունենանք, դժվար բաներ անելու վստահություն: Հայ ժողովրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մենք արձանագրել ենք հաջողություններ: Անկախության ավելի քան 24 տարիների Հայաստանի նվաճումներն ինձ մեծ հույսեր են տալիս 2016 թվականի համար: Լիահույս եմ, որ ձեզ նույնպես:
Ամենայն բարիք և շնորհավոր Նոր տարի: