Լրահոս
Օրվա լրահոսը

Հրե Կապիկի տարում մարդիկ պետք է «հրե բանան» ուտեն՝ հրե գներով. «Հայկական Ժամանակ»

Դեկտեմբեր 29,2015 11:24
kapik

«Երևան սիթի» սուպերմարկետում ամիսներ առաջ բանանն արժեր 850 դրամ: Երեկ այդ նույն բանանի մեկ կիլոգրամը նույն «Երևան սիթիում» արդեն արժե 970 դրամ: Այլ կերպ ասած, բանանը Հայաստանում թանկացել է մոտ 15 տոկոսով:

Բանանի թանկացման որևէ հիմք բացակայում է իսպառ: Խնդիրն այն է, որ, օրինակ Ռուսաստանում բանանն էժանանում է օր օրի և ներկայումս այնտեղ մեկ կիլոգրամն աե ոչ ավելի, քան 400 դրամ: Դե այն, որ ՀՀ-ում բանանի մանրածախ գինը որոշում է դրա միակ ներկրող «Քեթրին գրուպ» ընկերությունը, ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ:  Բայց հույժ գաղտնի է մնում, թե պետական բյուջեի, այսինքն մեր՝ հարկատուներիս հաշվին ապրող Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը՝ ՏՄՊՊՀ-ն, ինու համառորեն չի հետաքրքրվում բանանի շուկայով:

Այստեղ կարող է լինել երկու տարբերակ: Կամ հրապարակային տարբեր միջոցառումների ժամանակ առյուծ ճղող այդ հանձնաժողովը չի մոտենում բանանի շուկային, որովհետև քաջ գիտի, որ դա գտնվում է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի վերահսկողության տակ, կամ էլ համոզված է, որ գալիք Հրե Կապիկի տարում մարդիկ պետք է «հրե բանան» ուտեն՝ հրե գներով:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031