Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըստ Հովիկ Աբրահամյանի, ի հակառակ միջազգային փորձագետների բացասական գնահատականների,  2015-ին 3 % աճ է եղել

Դեկտեմբեր 29,2015 10:59

Այսօր կառավարության տարեվերջյան արտահերթ նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ ՀՀ 2015 թվականի տնտեսական ցուցանիշներին: Նրա խոսքերով՝ 2015 թվականը հագեցած էր բազմաթիվ կարեւոր իրադարձություններով, մարտահրավերներով, բայց նաեւ նվաճումներով:

Պարոն Աբրահամյանը առանձնացրեց երեք կարեւորագույն իրադարձությունները՝ առաջինը տնտեսական աճը. «Թեեւ Հայաստանն անմասն չմնաց աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային մարտահրավերների բացասական ազդեցությունից, բայց ռեսուրսների եւ ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ եւ ոչ ստանդարտ քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին եւ ապահովել տնտեսական աճ»,- հայտարարեց վարչապետը:

Նա նաեւ նշեց, որ այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է մոտ երեք տոկոս, այն դեպքում, երբ տարվա սկզբին հեղինակավոր միջազգային կառույցներն ու փորձագետներն ակնկալում էին զրոյական, իսկ որոշ դեպքերում նաեւ բացասական տնտեսական աճի ցուցանիշ:

Վարչապետը թվարկեց տնտեսության այն ոլորտները, որտեղ աճ է արձանագրվել: Ըստ Հովիկ Աբրահամյանի, գնաճն եղել է ավելի քիչ, իսկ աշխատավարձն ավելի շատ է աճել:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031