Shamshyan.com. Դեկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի աջ մասում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 14 տարեկան տղա երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ղամբարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչները` վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացածը Վարդենիս քաղաքի բնակիչ, 14-ամյա Վանուշ Համբարձումյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, այս պահին դեպքի վերաբերյալ չի կարող խոսել, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: