Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյան. «Հայաստանի հավաքականում խաղալու շնորհիվ ինձ տեսան Եվրոպայում»

Դեկտեմբեր 29,2015 10:45

Aravot.am-ը Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին շնորհավորելով վեցերորդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու առիթով՝ խնդրեց պատասխանել մի քանի հարցի:

-Ի՞նչ զգացողություն ունես:

-Իհարկե, հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է: Կփորձեմ հետագայում նույն ոգով շարունակել:

-Քո հարցազրույցներից մեկում ասել էիր, թե լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար պարտական ես Հայաստանի ազգային հավաքականին: Կմեկնաբանե՞ս:

-Երբ 17 տարեկան էի, առաջին անգամ հրավիրվեցի ազգային հավաքական եւ մի քանի խաղ հետո ամրապնդվեցի իմ ակումբում՝ «Փյունիկում», որտեղ շատ խաղաժամանակ չէի ստանում: Հետզհետե լավ խաղալով «Փյունիկում»՝ մրցելույթներս շարունակեցի ազգային հավաքականում, որտեղից էլ գնացի Դոնեցկի «Մետալուրգ»: Այնտեղից էլ, կարելի է ասել, ցիկլը սկսվեց: Դրա համար եմ շնորհակալ ազգային հավաքականին, որտեղ ինչ էլ լինի, խաղում եմ հաճույքով, Հայաստանի դրոշի համար, ժողովրդի համար, որպեսզի կարողանամ Եվրոպայում էլ լավ հանդես գալ:

Ուզում եմ ասել, որ եվրոպական գրանդ ակումբները ինձ տեսել են Հայաստանի ազգային հավաքականում:

-Որքա՞ն ես մնալու Հայաստանում:

– Հունվարի 1-ին վերադառնում եմ Դորտմունդ: «Բորուսիան» մարզումները վերսկսում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031