Լրահոս
Օրվա լրահոսը

 «Արձագանքն ինչ-որ չափով համարժեք էր իրավիճակին». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 29,2015 10:36

2015թ. Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում տեղի ունեցած զարգացումների խճանկարը, ի պատասխան «Հայոց Աշխարհ»-ի հարցերի, ամփոփում է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 
-ՀԱՊԿ-ը, ի դեմս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, վերջապես անդրադարձել է Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ձեռնարկվող «կիսապատերազմական» գործողություններին՝ ասելով, թե դրանք լուրջ սպառնալիք են կովկասյան ողջ տարածաշրջանի համար։ Արձագանքը համարժե՞ք էր, ձեր կարծիքով։

-Լավ է, իհարկե, որ արձագանքեց՝ գոնե ՀԱՊԿ գագաթաժողովից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը բավական կոշտ ձեւով բարձրացրեց այդ հարցը։ Միշտ ասել եմ՝ մենք չէինք էլ ակնկալում, որ ՀԱՊԿ աջակցությունը կարտահայտվի ռազմական միջամտության ձեւով, առնվազն այս հանգրվանում. խոսքը քաղաքական աջակցության մասին էր, եւ այդ տեսակետից, այո, արձագանքն ինչ-որ չափով համարժեք էր իրավիճակին։

Շատ կարեւոր է, որ Ն.Բորդյուժան նշել է ծանր տեխնիկայի, տանկերի օգտագործումից, դրանց հետեւանքով գրանցվող մարդկային զոհերից ձեռնպահ մնալու անհրաժեշտությունը։ Ավելին՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին կոչ է անում օգտագործել բոլոր քաղաքական ռեսուրսները՝ լարվածության հետագա աճը կանխելու համար, ոչ մի դեպքում թույլ չտալ, որ հակամարտությունը վերաճի լայնածավալ ռազմական բախման: Սա եւս շատ կարեւոր է։
-Այն, որ հայտարարությունը տարածվել է ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ գլխավոր քարտուղարի անունից, նվազեցնո՞ւմ է դրա քաղաքական արժեքը։ 
-Տարբերություն կա, իհարկե, բայց գլխավոր քարտուղարն ամեն դեպքում ունի լիազորություններ, որոնց շրջանակներում կարող է հանդես գալ նման հայտարարություններով։ Կարծում եմ, դա կնպատի, որ ՀԱՊԿ անդամ երկրները նույնպես ինչ-որ ձեւով արձագանքեն շփման գծում իրավիճակն ամեն կերպ սրելու փորձերին։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031