Հայտնում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 18.00-ի սահմաններում 010546199 հեռախոսահամարից զանգահարել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Գագիկ Եղիազարյանին (լուսանկարում) և հայհոյանքներ ու սպառնալիքներ ուղղել նրան: Զանգահարողը իր խոսքն ավարտել է ասելով, որ «մոտ օրերս վերջդ տալու ենք»:
Ոստիկանության ուշադրությունն ենք հրավիրում այս փաստի առնչությամբ և պահանջում ենք միջոցներ ձեռնարկել պարզելու, թե ով է տվյալ հեռախոսահամարի օգտատերը և ապահովել Գագիկ Եղիազարյանի անվտանգությունը:
Հակառակ դեպքում Գագիկ Եղիազարյանի կյանքին սպառնացող վտանգի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ՀՀ Ոստիկանության վրա:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարությունը հանցագործության մասին