Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման։ Այս տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։
Հիշեցնենք, որ լրագրողը մեղադրվում է Հայաստանի համար լրտեսություն կատարելու մեջ։ Դատախազը 9 տարվա ազատազրկում էր պահանջում։
Ռադիոկայանը նշել է, որ Միրկադիրովը ճանաչվել է խղճի բանտարկյալ, քանի որ նրա ձերբակալության պատճառն իշխանությունների ցանկության հետ է կապվա՝ծ ապացուցելու, որ իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները լրտեսական գործունեություն են իրականացրել։
Մեղադրական վճռի համաձայն՝ հենց Լեյլա Յունուսը և նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսն, են «հավաքագրել» Միրկադիրովին որպես Հայաստանի լրտես։
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ