Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի պատրաստման եւ պահպանման մի քանի պարզ սկզբունք

Դեկտեմբեր 28,2015 19:28

Տոնական օրերին անհրաժեշտ է պատրաստել քիչ քանակներով: Ընդունված է, որ տոներին պատրաստվելիս տնային տնտեսուհիները պատրաստում են մի քանի ճաշատեսակներ, աղցաններ, կրեմային խմորեղեններ, որոնց բաղադրության մեջ մտնում են շուտ փչացող մթերքներ:

Սննդամթերքի այս քանակը, բնականաբար հնարավոր չի սպառել առաջին 2 օրվա ընթացքում, և շարունակում են օգտագործել: Մինչդեռ  պետք է հիշել, որ կերակրատեսակների մեծ մասը, որոնք պարունակում են ձկնեղեն, մսեղեն, ձու, մայոնեզ, կաթնամթերք, պանիր կրեմներ  և այլն, արդեն իսկ 4 ժամից սենյակային ջերմաստիճանում և 2 օր սառնարանում պահելուց հետո կարող է դառնալ վտանգավոր մարդու առողջության համար, պատճառ դառնալ  թունավորումների:

Դրա համար խորհուրդ է տրվում կերակրատեսակները պատրաստել քիչ քանակներով, այնքան ինչքան հնարավոր կլինի սպառել 2 օրվա ընթացքում:

Սննդամթերքը պետք է պահել ճիշտ ջերմաստիճանում: Պատրաստի կերակուրն անհրաժեշտ է պահել սառնարանային ջերմաստիճանում:  Սեղանի վրա չթողնել 2 ժամից ավելի: Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավելի:  Սառնարանում հում և  պատրաստի սննդամթերքը տեղադրել առանձին դարակաշարերի վրա փակ տարաներում:  Սառնարանում հումը մթերքը, մասնավորապես` միս-մսամթերքը տեղադրել պատրաստի կերակրատեսակից ներքև, որպեսզի հում մսից  արյունը չհոսի պատրաստի կամ այն մթերքի վրա, որն օգտագործվելու է առանց ջերմային մշակման:  Չլվացած ձուն սառնարանում պահել փակ տարայով, իսկ լվացած ձուն սառնարանում կարելի է պահել մինչև 12 օր:

Մթերքն անհրաժեշտ է տաքացնել ճիշտ ջերմաստիճանում: Ճաշատեսակը տաքացնելիս պետք է ապահովել համապատասխան ջերմաստիճանը (մանրէները ոչնչանում են 700 C  և բարձր ջերմաստիճանում)։ Տաք կերակուրը մինչև մատուցելը պահել 600 C ջերմաստիճանում։ Տաքացնել 1 անգամից ոչ ավելի։ Կիսապատրաստվածներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման։

Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրասված  պահածոների օգտագործումից,  իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

Չի կարելի օգտագործել ժամկետանց մթերք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031