Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեվերջյան տոնական ընդունելությունը, որին ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր Կոմիտեի անդամները, ՀՖՖ աշխատակազմը, հյուրեր:
Տոնական ընդունելությանը հրավիրված էին նաև 2015 թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին արժանանում է 6-րդ անգամ և 5-րդ անգամ անընդմեջ, ինչպես նաև 2015 թ. տարվա լավագույն մարզիչ ճանաչված Երևանի «Արարատի» և Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը:
Ընդունելության ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորեց բոլոր ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ոսկե գնդակ» մրցանակը և հատուկ դիպլոմը հանձնեց Հենրիխ Մխիթարյանին, իսկ լավագույն մարզչի մրցանակը և հատուկ դիպլոմը՝ Վարուժան Սուքիասյանին:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ