Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազան. «Գոհ ու ուրախ չեմ, որ դիվահարի դատավարությունը տեղի է ունենում ռազմաբազայում». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2015 16:11

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր իր ուղերձը հղելով ժողովրդին ու ամփոփելով 2015 թվականը, մասնավորապես ասաց.«2015 թվականը փորձության տարի եղավ գյումրեցիներիս  համար, սկսվեց փորձությամբ, որը իր հետքը թողեց ամբողջ տարվա վրա, բայց ուրախությունը ունեցանք, բերկրանքը ունեցանք այդ փորձությունը եւս հաղթանակած ու հաղթահարած լինելու: Բայց եւ մեր սրտում, մեր հոգում պահեցինք երազանքը, որ Աստված գալիք  նման փորձություններից մեզ հեռու պահի»:

Լրագրողները Սրբազանից հետաքրքրվեցին, թե ի վերջո կհաջողվի՞ իմանալ  Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանության մասին ճշմարտությունը: Սրբազանն ասաց. «Կարծում եմ, որ կկարողանանք իմանալ ու երեւի թե արդեն գիտենք, բայց կարծես մենք ուրիշ բան ենք ուզում, որ անպայման լինի, ոչ թե ճշմարտությունը: Ուզում ենք մեր ուզածը լինի եւ ոչ թե  ճշմարտությունը: Չգիտեմ, անպայման ուզում ենք ինչ-որ ուրիշ երրորդ ուժի ձեռք տեսնել, բայց այն վարկածը, որ կա, ու որը ես առաջին օրվանից ասել եմ ու որին կողմնակիցն եմ եղել առաջին օրվանից, այն է, որ իրոք այդ տղան սատանայապաշտ է եւ դիվահար: Ինչը, որ ասում եմ՝ իրեն չի ազատում պատասխանատվությունից, սատանայապաշտ ու դիվահար լինելը դա անմեղսունակություն չէ: Ինչո՞ւ չենք ուզում այդ վարկածով բավարարվել, եթե իրոք այդ վարկածը ճշմարտություն է, չի բավարարո՞ւմ մեզ, ուրեմն  ուզում ենք անպայման Ադրբեջանի կամ Թուրքիայի կամ Ամերիկայի մատ տեսնե՞լ, հա՞»:

Սրբազանն  ասաց, որ ինքը չի մասնակցի  Վալերի Պերմյակովի դատավարությանը ռազամաբազայի տարածքում, քանի որ կարիք չունի այդ ձեւականությունները հաղթահարելու, արհեստական արգելքներ չի սիրում, գոհ ու ուրախ չէ, որ դատավարությունը տեղի է ունենում ռազմաբազայում: Իսկ դատավարությունը ռազմաբազայում անցկացնելը, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանում է  այսպես. «Չեմ ուզում խիստ բաներ ասել, այլ  ուզում եմ հուսալ, որ  մեր իշխանությունների համար սա միակ հնարավորն էր: Ասել եմ արդեն, որ գոհ չեմ ու ուրախ չեմ, որ ռազմաբազայում է ընթանում, բայց երեւի այս էր միակ հնարավորը»: Սրբազանը դատավարությանը հետեւել է ուղիղ եթերով, սակայն, կարծիք կազմել չի կարողացել, քանի որ ըստ նրա, դատական պրոցես տեղի չունեցավ, պրոցեսը չծնված՝ մահացավ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031