Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թիվ 10/14 ընտրատեղամասում տեղի ունեցած ենթադրյալ ընտրախախտումների փաստով հարուցվել է քրեական գործ

Դեկտեմբեր 28,2015 14:58


ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, հիշյալ ընտրատեղամասում ընտրությունների անցկացման ամբողջ ընթացքում գրանցվել են բազմաթիվ խախտումներ, մասնավորապես՝ հանձնաժողովի անդամը կեղծ ստորագրություններ է դրել և կնքել գրանցամատյաններում, որից հետո տարբեր քաղաքացիներ ստացել են ծրարներ և քվեաթերթիկներ, ապա քվեարկել և հեռացել են, նույնիսկ առանձին քաղաքացիներ ներկայացել են ընտրության արդեն իսկ իրենց մոտ եղած ծրարներով և դրանք գցել քվեատուփի մեջ:
Հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը բռնություն գործադրելով զուգորդված խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 150-րդ հոդվածով և 154.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընտրական գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2015 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ քննվում են 24 քրեական գործեր, որոնցից մեկը ինչպես արդեն նշել ենք՝ մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031