Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Առաջնահերթություններից մեկը՝ 2016 թվականին պրոբացիոն ծառայության ներդրումն է»

Դեկտեմբեր 28,2015 14:00

«Կարծում եմ, որ քրեակատարողական ոլորտում, երբ մենք խոսում ենք անձին ազատությունից զրկելու մասին, առաջին հերթին՝ ոչ թե ազատությունից զրկելը պիտի լինի ինքնանպատակ կամ ազատությունից զրկելը զուգորդվի այլ հարակից ոչ ճիշտ երեւույթների հետ, այլ կարծում եմ, որ ազատությունից զրկելը արդարադատության նախարարության համար, որը պատժի կրման պայմանների համար է պատասխանատու, պիտի լինի գերխնդիր»,- դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա 2015 թվականի ընթացքում արդարադատության նախարարության կատարած ամենակարեւոր քայլերից համարում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցումը. «Ես կարող եմ փաստել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ այն ունակ է լուծում տալ դատապարտյալների պատժի կրման հետ կապված մի շարք կարեւոր հարցերին, որոնցից է օրինակ՝ դատապարտյալների գերբնակեցման խնդիրը»:

Սակայն, Արփինե Հովհաննիսյանը ընդգծեց, որ պետությունը չի կարող անընդհատ շարժվել քրեակատարողական հիմնարկների կառուցման ուղղով. «Սա ճանապարհի միակ հանգուցալուծումը չէ կամ մեր միակ ուղղին չէ: Այս առումով կարծում ենք, որ այլընտրանքային մեխանիզմների կառուցումն անչափ կարեւոր է, եւ ուզում եմ հատուկ շեշտել պրոբացիոն ինստիտուտի կարեւորությունը: Կարծում եմ՝ տարբեր երկրների հաջողված փորձը ցույց է տալիս, որ դատապարտյալների թվի նվազման, հասարակություն վերաինտեգրման ամենակարեւոր ուղիղներից մեկը պրոբացիայի ինստիտուտի ներդրումն է: Ոչ մեծ եւ միջին հանցագործությունների համար  նոր քրեական օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կիրառման համար ծառայություն, որի նպատակը լինելու է այնպես անել, որ դատապարտյալը վերաինտեգրվի եւ հասարակությունից չկտրվի: Սա անչափ կարեւոր է, քանի որ պատժի կրումը եւ ազատությունից զրկելը չպիտի լինի ինքնանպատակ: Եվ այս առումով՝ մեր առաջնահերթություններից մեկը՝ 2016 թվականին պրոբացիոն ծառայության ներդրումն է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031