Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողվել, եթե անկախ փորձագետներն են ասում՝ ինչպես պետք է պայքարել»

Դեկտեմբեր 28,2015 13:34

«Սահմանադրական բարեփոխումներից հետո հսկայական օրենսդրական աշխատանք կա կատարելու՝ օրինագծերի հսկայական ծավալ, որոնք պիտի մշակվեն եւ ներկայացվեն ԱԺ եւ հասարակության դատի, որոնց դեպքում, որոնց շնորհիվ, որոնց միջոցով կարող ենք արձանագրել, որ փոփոխությունները իրենց ամբողջական ուղեծրով կսկսեն գործել»,- դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա որպես անելիք առանձնացրեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը. «Ստեղծվել է պետություն-քաղաքացիական հասարակություն հարթակը, որը կարեւորում եմ այն առումով, որ պետական մարմիններից զատ քաղաքացիական հասարակության հետ է լինելու երկխոսություն եւ նրանք եւս իրենց անմիջական մասնակցությունն են ունենալու մեր երկրի համար այս կարեւոր խնդրի լուծմանը»:

Արփինե Հովհաննիսյանը համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է հաջողել, եթե անկախ փորձագետներն են ասում, թե ինչպես պետք է դրա դեմ պայքարել. «Ոչ թե մենք բոլորս գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, ընդհանրապես երկրի ներսում ոչ թե պետական մարմիններն են փաստում, թե ինչպես պետք է անել կամ ինչ պիտի անել, այլ անկախ փորձագետներն են փաստում: Այս առումով մենք քայլեր ենք ձեռնարկում, հաջորդ տարի մենք կներգրավենք փորձագետների, որոնք նաեւ իրենց փորձը կփոխանցեն տեղական փորձագետներին, բայց առաջին հերթին իրենք կմատնանշեն քայլերի այն հերթականությունը, որը մեզ թույլ կտա իրականացնել որոշակի կոնկրետ ծրագրեր, եւ արդյունքում արձանագրել կոնկրետ հաջողություններ: Կարծում եմ՝ սա է բանաձեւն այս ամենի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Կոռուպցիան «դեմոկրատական» կոչվող աշխարհակարգի անբաժանելի մասն է: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են պայքարում դրա մեջ ընկղմված չաշտոնյաները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031