Օրերս իտալական Սպոլետո քաղաքում կայացել է մշակույթի և արվեստի միջազգային «Սպոլետո ԵվրոպԱրտ – 2015» փառատոնը, որի գլխավոր մրցանակակիրը դարձել է տաղանդաշատ հայ գեղանկարիչ Արամ Կաչյանը: Ավելի քան 200 մասնակիցներ` աշխարհի տարբեր երկրներից` Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և այլն, 10 օր շարունակ իրենց ստեղծագործությունները ցուցադրել են Սպոլետո քաղաքում` դրանք հանձնելով պատվավոր հանձնաժողովի դատին:
Եվ ահա, Արամ Կաչյանը` «Սպոլետո ԵվրոպԱրտ – 2015»-ին ներկայացնելով միանգամից 6 նկար, դառնում է միակ և գլխավոր մրցանակակիրը:
Փառատոնը նպատակ ունի միավորելու ազգային տարբեր մշակույթներ, երիտասարդ ստեղծագործողների շրջանում հայտնաբերել նոր անուններ, նրանց միջև ստեղծել ակտիվ համագործակցություն` թույլ տալով իրականացնել փորձի փոխանակում և, ի վերջո, ստեղծել մշակութային տոնի մթնոլորտ:
Աբստրակցիոնիստ-նկարիչ Արամ Կաչյանը մասնակցել է ամենատարբեր ցուցահանդեսների: Երկու անգամ` 2014-ին և 2015-ին ունեցել է անհատական ցուցահանդեսներ: Ցանկանալով կիսել իր փորձն ու ունակությունները նոր սերնդի հետ` նա հիմնադրել է Գեղարվեստի ակադեմիական կրթական կենտրոնը, որտեղ էլ այժմ դասավանդում է:
Նկարչի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մամլո հաղորդագրություն