Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյան. «Այժմ խոշտանգման հանցակազմը համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին»

Դեկտեմբեր 28,2015 13:23

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 28-ին ամփոփիչ հանդիպում ունեցավ լրագրողների հետ: Նա նշեց, որ իր պաշտոնավարման 100 օրին նվիրված ասուլիսը եւ տարվա ամփոփիչ ասուլիսը մեկտեղել են, քանի որ նրանց օրերը գրեթե համընկնում են:

Նա ասաց, որ օրենսդրական քաղաքականության մշակման ոլորտում արդարադատության նախարարության հիմնական խնդիրը եղել է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համահունչ հավելյալ պաշտպանության մեխանիզմներ նախատեսելը, որի համապատասխան իրավական ակտեր են մշակվել. «Առաջին հերթին «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը, որն ընդունվեց այս տարի: Ես ավելի կարեւորում եմ նաեւ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ստեղծումը, որը հսկայական անելիքներ ունի, եւ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից պիտի լուրջ քայլեր կատարի, որպեսզի անձնական տվյալներ մշակողները օրենքի շրջանակներում մնան»:

Արփինե Հովհաննիսյանը առանձնացրեց նաեւ կառուցվող շենքից անշարժ գույք ձեռք բերելու իրավունքի ձեւակերպումը, ըստ նրա, այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ տարածաշրջանում. «Կառուցապատողների հետ կապված այս խնդիրները մենք կարգավորեցինք այդ փաթեթով. ներմուծեցինք այսպես ասած նախնական նշման գաղափարը, իսկ սա նշանակում է, որ նոտարը եւ անշարժ գույքի գրանցում իրականացնող մարմինը տեսնում է, որ կա պայմանագիր, որը գրանցված է այդ շենքի կամ շինության նկատմամբ»:

Նախարարն առանձնացրեց նաեւ խոշտանգման վերաբերյալ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները. «Այժմ խստացվել է հանցակազմը եւ ամենակարեւորը նպատակն է նախատեսվել՝ ինչ նպատակով պետք է այդ խոշտանգումը իրականացվի, որ դրա հիման վրա գործ իրականացվի, այն է անձից խոստովանական ցուցմունք կամ որեւէ այլ ցուցմունք տալուն հարկադրելը կամ այլ տիպի հարկադրանք կիրառելը որեւէ այլ նպատակով, որը բնականաբար, օրինաչափ եղանակ չէ: Այս դեպքում ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսվել, եւ որն ամենակարեւորն է՝ առանձնացվել է սուբյեկտային կազմը. պաշտոնատար անձանց կողմից դա կատարելը, իսկ եթե դա պաշտոնատար անձի կողմից չի կատարվում, կա առանձնացված այլ հանցակազմ: Մենք արձանագրում ենք, որ այժմ խոշտանգման հանցակազմը համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին եւ Եվրոպական դատարանի մոտեցումներին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031