Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսում ցեղասպանվածների սերունդներին քաղաքացիություն շնորհելու օրինագիծ է ներկայացվել. Ermenihaber.am 

Դեկտեմբեր 28,2015 12:28

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին:
Ըստ թուրքական «haberaktuel.com» լրատվական կայքի` օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիություն պետք է տրամադրվի ցեղասպանության ընթացքում հայրենազրկված հայերին, հույներին և ասորիներին (նրանց ովքեր դեռ ողջ են) և նրանց սերունդներին (մինչև 4-րդ սերունդ): Համաձայն օրինագծի` Թուրքիայի Հանրապետության քաղաքացիությունը տրամադրվելու է կոտորածների ու բռնագաղթի ժամանակ Թուրքիայի տարածքում բնակված քաղաքացիներին:
Օրինագիծը տարածվում է նաև 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում կազմակերպված կոտորածներից տուժած հայերի, հույների ու հրեաների, ինչպես նաև նրանց սերունդների վրա:

Օրինագծի` օրենքի վերածվելու դեպքում Հայոց ցեղասպանությունից փրկվածներն ու նրանց սերունդները, ինչպես նաև կոտորածներից տուժած հույները, ասորիներն ու հրեաները Թուրքիայի քաղաքացիություն ստանալու նպատակով կարող են դիմել ներքոնշյալ փաստաթղթերի առկայության դեքում:

Դրանք են` տվյալ ժամանակվա անձնագիրը, եկեղեցական արձանագրությունները, փոքրամասնությունների հիմնադրամների արձանագրությունները, Օսմանյան կայսրության փաստաթղթերը, ընդունող երկրների համապատասխան մարմիններից Թուրքիայից արտագաղթած լինելու մասին փաստաթղթերը:

Նշենք, որ 2014 թվականի փետրվարին նմանատիպ օրինագիծ էր ներկայացվել նաև քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» (ԽԺԿ-BDP) կողմից, որը, սակայն, չէր ընդունվել Թուրքիայի օրենսդիր մարմնի կողմից:

Ermenihaber.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031