ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21-25.12.2015թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1.41 մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
«Հայանտառ ՊՈԱԿ” Կապանի անտառտնտեսությունում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 1.260.75 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կարդացեք նաև
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման և ապօրինի արածեցման գործերի քննության արդյունքում կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.9հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 78.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 146 կգ /218հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել Երևանի լսողական և Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, «Զատիկ” Երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և «Նորքի տուն ինտերնատ», «Երևանի N 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:
Շիրակի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 9.1 կգ /19հատ/ «սիգ” տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Գյումրու «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն” ՊՈԱԿ:
Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 115.5 կգ /169հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց և թիվ 1 հատուկ դպրոց:
Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ աշխատակիցների համատեղ իրականացած շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 83.0 կգ /150 հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ»: Առգրավվել է նաև 50 հատ տիրազուրկ ձկնորսական ցանց և 91 խեցգետորսիչ:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 725.4 հազ.դրամ:
ՀՀ բնապահպանության նախարարություն