ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Նախարարը զրուցել է զինվորների հետ, նրանց ամանորյա նվերներ է հանձնել և շնորհակալություն հայտնել հայրենիքին մատուցած ծառայության, ցուցաբերվող կամքի և արիության համար:
« Տղաներ, դուք մերօրյա հերոսներն եք, մենք հպարտության մեծ զգացումով եք լցվում, որ ունենք նման հզոր բանակ և Ձեզ պես քաջարի մարտիկներ: Մեր երկիրը կարող է զարգացում ապրել և առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ մեր երկրի սահմաններն անառիկ են, և այդ առաքելությունը Դուք այսօր պատվով եք իրականացնում»,– զինվորների հետ զրույցում նշել է գյուղատնտեսության նախարարը:
Կարդացեք նաև
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զինվորներին մաղթել է բարձր տրամադրություն և մարտական ոգի, բարի ծառայություն՝ խաղաղ դիմավորելու նոր տարվա արշալույսները:
Նախարարը զորամասի հրամանատար, գնդապետ Վահե Հովսեփյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել սպայական անձնակազմի հետ, ծանոթացել զինվորների կեցության պայմաններին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին