Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են Նոր Տարին նշում Հայաստանում ապրող եզդիները

Դեկտեմբեր 28,2015 10:55
orinac erkir

Եզդիների Նոր Տարվա մասին խոսելիս Երևանում գործող ՍԻՆՋԱՐ դպրոցի 11-ամյա սան Սոնա Թամոյանը նկատում է, որ եզդիները նոր տարին նշում են գարնանը:

«Սարսալը եզդիների շրջանում նշվող Նոր Տարին է: Այն տոնում են արևելյան օրացույցի առաջին չորեքշաբթի օրը (ապրիլ)` Հուիլյան օրացույցին համապատասխան: Սարսալը հինավուրց տոն է, որը սկիզբ է առնում Միջագետքի հնագույն պաշտամունքներից, որոնց տարրերը մինչև այժմ պահպանվել են բազմաթիվ ժողովուրդների մոտ: Այս տոնը հայտնի է նաև այլ անվանումներով` Չարշամա Սոր, Աիդա Սարսալե, Սարսալա Թաուսի Մալաք, Աիդա Թաուսի Մալաք: Վերջին ժամանակներս ավելի հաճախ գործածվում է «Չարշամա Սոր» անվանումը, որը եզդիներից թարգմանվում է որպես «Կարմիր Չորեքշաբթի»: Պետք է նշել, որ իրենք՝ եզդիները, նույնպես այս տոնը ասոցացրել են կարմիր գույնի հետ:

ezdi

Իրականում «Սոր» բառը նշանակում է տոն: Չարշամա Սորը գոյություն ուներ դեռ Հին Իրանում՝ Чахар Шанбэ Сури անվանմամբ, որը պահլավերենից թարգմանվում է «Չորեքշաբթիի տոնը» կամ էլ «Տոն չորեքշաբթի օրը»: Քանի որ հին Իրանում օրացույցները փոփոխվում էին, տոների ժամանակացույցը ևս տեղափոխվում էր: Սասանյանների մոտ օգտագործվում էր երկու օրացույց` «йайри»` 365 օր տևողությամբ, և «саредха»` 365.24224 օր տևողությամբ: Առաջինը նրանք անվանել են «ошмурдик», որը նշանակում էր «հաշվարկի համար նախատեսված, պիտանի», իսկ երկրորդը` «вихзакик», որը նշանակում էր «շարժական»: Հայտնի է, որ այդ տոնը նշվում էր տարվա վերջին չորեքշաբթի օրը: Վերջին երեքշաբթի օրվա երեկոյան մարդիկ հավաքվում էին և մինչև չորեքշաբթի առավոտ կրակ էին վառում, ցատկում դրանց վրայով՝ բացականչելով «Իմ դեղինը (հիվանդություն, գունատություն) քոնն է, իսկ քո կարմրությունը (կյանք, առողջություն)` իմը»: Այդ ծիսակատարությունը մինչ այժմ էլ պահպանվել է Իրանում. կատարվում է մարտ ամսին՝ Նովրուզից առաջ»,-ասում է Սոնա Թամոյանը:

Մանրամասնները տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=taaObgg_xDQ

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031