Ոստիկանության համակարգի վետերան, ազատամարտիկ Մարտին Իսաջանյանը «Առավոտ» օրաթերթի «Շրջկոմի քարտուղարները «ընդգծված թիկնազոր» չեն ունեցել» դեկտեմբերի 6-ի հրապարակումից հետո հրավիրվել էր բուժհաստատություն՝ հետազոտման: Մ. Իսաջանյանը, որը աշխատում է մամուլի շենքում որպես պահակ, լրագրողի հետ զրույցի ժամանակ ասել էր, թե տարիներ շարունակ չի հետազոտվել, չունի հնարավորություն վիրահատության համար:
Մ. Իսաջանյանն այս օրերին գտնվել է բժիշկների ուշադրության կենտրոնում:
Նա իր շնորհակալությունն էր հայտնում ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Վարդան Վլադիմիրի Մովսիսյանին, բժշկական վարչության պոլիկլինիկայի պետ, բ/ծ փոխգնդապետ Դավիթ Ռենեի Կարապետյանին, տեղակալ, փոխգնդապետ Զարուհի Ազատյանին, բժշկական վարչության հոսպիտալի պետ, բ/ծ գնդապետ Արթուր Միշայի Պետրոսյանին, հոսպիտալի թերապեւտիկ բաժանմունքի պետ, բ/ծ մայոր Մարինե Լեւոնի Միրզոյանին՝ մարդասիրության եւ բարձրորակ բուժսպասարկման համար:
Ռ. Մ.
Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015