Քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապի կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սուրբ Նիկողայոսի վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունեւորներին:
Արեւելասլավոնական դիցաբանության մեջ Ձմեռ պապը ձմեռային սառնամանիքների տիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, որն ապրել է սառցե խրճիթում:
Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են. ձմեռային արեւադարձի եւ գարնան գիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի, նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը եւ ցրտահարությամբ չոչնցացնի:
Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել է նվիրատուի եւ երեխաների ցանկալի հյուրի: Այդ «ցանկալի հյուրին» տարբեր երկրներում տարբեր կերպ են անվանում, օրինակ` Ավստրիայում, Լեհաստանում եւ Բելգիայում անվանում են Սուրբ Նիկոլայ, իսկ Սերբիայում, Խորվաթիայում` Դեդա Մռազ: Բրազիլիայում անվանում են Պապայ Նոյել, իսկ Ֆրանսիայում` Պեր Նոյել:
Ալթայ` Սոոկ-Թաադակ
Հունգարիա` Միկուլաշ
Հավայներ` Կանակալոկա
Գերմանիա` Վայնախթսման
Դանիա` Յուլետոմտե
Իտալիա` Բաբբո Նատալլե
Չինաստան` Շանդան Լաոժեն
Հոլանդիա` Սանդերքլասս
Նորվեգիա` Յուլենիսսեն
Ռուսաստան` Դեդ Մորոզ
Ռումինիա` Մոշ Ջարիլե
ԱՄՆ` Սանտա Կլաուս
Թուրքիա` Նոյել Բաբա
Ուզբեկստան` Կոռ Բոբո
Ուկրաինա` Դիդ Մորոզ
Ֆինլանդիա` Յոլլոպուկկի
Չեխիա` Սլովակիա՝ Միկուլաշ
Չիլի` Վյեդժո Պասկուեռո
Շվեդիա` Յուլ Տոմտեն
Յակուտիա` Դեդ Դիլ, իսկ Ձյունանուշը` Խարչաանա
Ադրբեջան` Շախտա Բաբա
Վրաստան` Թովլիս Բաբուա,
Ղազախստան` Այազ Աթա
Հայերն էլ Ձմեռ պապին անվանել են Կաղանդ պապի:
Կարդացեք նաև
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
26.12..2015