Դոհայում ընթացող շախմատի «Qatar Masters Open 2015» մրցաշարի յոթերորդ տուրում Վլադիմիր Հակոբյանն այսօր շատ կարեւոր Հաղթանակ տարավ ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Տրեգուբովի նկատմամբ եւ 5,0 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական եւ ընդհուպ մոտեցավ առաջատարներ մագնուս Կարլսենին եւ ռուսաստանցի Սանան Սյուգիրովին, որոնցից ետ է մնում ընդամենը կես միավոր:
ԱՄԷ-ում զուգահեռ ընթացող «Al Ain Classic» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Այսօր մեր շախմատիստը հինգերորդ տուրում պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իգոր Կովալենկոյին եւ 4,0 միավորով բարձրացավ չորրորդ հորիզոնական:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ