«Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնում կազմակերպվեց բոուլինգի տարեվերջյան մրցաշար: Մասնակցեցին 20 բոուլերներ: Նրանք բաժանվելով զույգերի, կազմել էին 10 թիմ, որոնք հինգ խաղերում վաստակած միավորների հանրագումարով որոշեցին երեք լավագույն թիմերին:
Մրցաշարի հաղթող դարձավ «Aratta»-ն (Տիգրան Նազարյան-Միկա Մկրտչյան), երկրորդ տեղը զբաղեցրեց «Champion»-ը (Ռաֆիկ Մուրադյան-Աշոտ Հակոբյան), իսկ եռյակը եզրափակեց «McDonalds»-ը (Համլետ Պողոսյան-Վլադ Մանուկյան): Հաղթող թիմը պարգեւատրվեց գավաթով եւ մեդալներով, իսկ մրցանակակիր թիմերը՝ մեդալներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ