Ղազախստանի սպառողների իրավունքների պաշտպանության հիմնադրամի «սեւ ցուցակում» ներառվել են 190 տեսակի պարենային ապրանքներ, այդ թվում՝ նաեւ ռուսական ապրանքատեսակներ: Այս տեղեկությունը հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Նշված է, որ այդ հիմնադրամը հրապարակում է այն ապրանքների ցուցակը, որոնք, ըստ այդ կազմակերպության, չեն համապատասխանում Ղազախստանի տարածքում վաճառվելու համար անհրաժեշտ որակին եւ պայմաններին:
Նոր ցուցակում ներառված են որոշակի ապրանքներ եւ նրանց արտադրանքի ու հայտնաբերման վայրերը: Մասնավորապես՝ ներառվել են պարենային ապրանքներ, որոնք արտադրվում են Եվրասիական տնտեսական միությունում Ղազախստանի գործընկերներ Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղըզստանում եւ Հայաստանում ու այլ երկրներում:
Նոր ցուցակը կազմվել է Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության անցկացրած մոնիթորինգից հետո:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ