Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՀԻ-ն պահանջում է քրգործ հարուցել լրագրողի աշխատանքը խոչընդոտելու փաստով

Դեկտեմբեր 26,2015 17:10

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Քաղաքացիական հասարակության ինստիտուտի (ՔՀԻ) դիտորդը Ավանի 1/8 ընտրատեղամասում տեսաձայնագրել է հանձնաժողովի նախագահի կողմից «Ասպարեզի» լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստը: Տեսանյութը հրապարակվել է ՔՀԻ-իՄարդու իրավունքները Հայաստանում (www.hra.am) կայքում, որի վերաբերյալ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել:

Քննիչ Ս.Թասալյանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել՝ հիմնավորելով, որ հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանի արարքում հանցակազմ չկա, նրա գործողությունները եղել են իրավաչափ, և որ «լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել և լրագրողի մասնագիտական գործունեությունը չի խոչընդոտվել»:

Հետաքրքիր է, որ քննիչն անվերապահորեն հավատացել է գործի ելքով շահագրգռված հանձնաժողովի անդամների մերկապարանոց հայտարարություններին առ այն, որ լրագրողը անօրինական գործողություններ է արել և փորձել է նկարահանել ընտրողների կողմից ստորագրված ցուցակները, սակայն չի հավատացել կամ անտեսել է ՔՀԻ դիտորդի կողմից տրված բացատրությունը և տեսանյութում ակնհայտ ու հստակ երևացող իրադարձությունները:

ՔՀԻ-ն բողոքարկել է քննիչի որոշումը՝ մատնանշելով նյութերով գործ հարուցելու համար առկա բավարար փաստեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031