Ռուսական «Տրակտորների գործարան» կոնցեռնի աշխատակիցը «TASS» գործակալությանը հայտնել է, որ «ԲՄՊ-3» մարտական զրահապատ մեքենաների մատակարարումն Ադրբեջանին կավարտվի հաջորդ տարի:
Կայքը հիշեցրել է, որ 2010 թվականին Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են զենքերի եւ տեխնիկայի մեծ քանակի մատակարարման մասին: «Ռոսօբորոնէքսպորտ»-ից էլ տեղեկացրել էին, որ մատակարարումը ծրագրում է ավարտվել 2017 թվականին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ բացի «ԲՄՊ-3»-ից, Ռուսաստանն Ադրբեջանին պետք է մատակարարեր «T-90C» տեսակի տանկ, ինքնագնաց հրետանային համակարգ, հրթիռային կայաններ եւ այլն: Տանկերի հետ միասին Ադրբեջանը պետք է ստանար վերանորոգման եւ ինժեներական մեքենաներ:
Փորձագետները նշում էին, որ այս փաթեթի արժեքը կազմում է մոտավորապես մեկ միլիարդ դոլար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ