Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երաժշտական «կորպորատիվ»՝ երաժշտական դպրոցում (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 26,2015 14:01

Ամանորին ընդառաջ մեծ ու փոքր աշխատանքային կոլեկտիվները հավաքվում են եւ հրաժեշտ տալիս անցնող տարուն, նշում Նոր տարվա գալուստը: Նախկինում այդ հավաքները՝ կախված մասնակիցների քանակից, «Օգոնյոկ» կամ պարզապես «երեկույթ»- «ցերեկույթ»- «հավաքույթ» էին կոչվում, հիմա դրանք կրում են հպարտ եւ նորաձեւ «կորպորատիվ» անվանումը:

Տարբեր աշխատանքային խմբեր տարբեր ձեւով են նշում իրենց «կորպորատիվը», ոմանք դիսկոտեկ են գնում, ոմանք ռեստորանում ճոխ քեֆ են անում, որոշները՝ խաշ ուտելով են բավարարվում, իսկ ահա Կոնստանտին Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի կոլեկտիվը` տնօրեն Արմինե Պողոսյանի ղեկավարությամբ, դեկտեմբերի 24-ին մի հրաշալի համերգով բարի ճանապարհ մաղթեց անցնող 2015-ին եւ հույսերով լի «բարի գալուստ»՝ եկող 2016-ին:

Համերգի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Սարաջեւի դպրոցի ուսուցիչները ոչ միայն լավ երաժիշտներ են, այլեւ՝ հումորի նուրբ զգացումով օժտված շնորհալի դերասաններ: Հանդիսավար, տաղանդավոր դաշնակահարուհի, մարդ-տոն Թամարա Պողոսովայի «հրահանգով» հանդիսատեսները շրջագայում էին աշխարհի տարբեր երկրներում, հայտնվում մեկ՝ Փարիզում, մեկ՝ Սան Պաուլոյում, մեկ՝ Վարշավայում, մեկ՝ Չիկագոյում, մեկ՝ Բուենես Այրեսում, եւ իհարկե՝ պարբերաբար վերադառնում էին բոլորիս սիրելի Երեւան… Այդ բոլոր քաղաքներում նրանք տեղ էին գտնում լավագույն համերգասրահներում եւ վայելում լավագույն կոմպոզիտորների գործերի հրաշալի կատարումները՝ Արա Խաչատրյանի ներկայացմամբ՝ դուդուկը, Անուշ Կիրակոսյանի մատուցմամբ՝ քանոնը, Վարդան Շահինյանի ձեռամբ՝ կիթառը: Գայանե Ռաֆայելյանը կենդանացրեց թավջութակը, Արամ Հարությունյանը՝ իր մանկական համույթի հետ միասին՝ ջութակը, Մարինե Մկրտչյանը, Թամարա Պողոսովան, Մարիամ Չիլինգարյանը, Ջուլիետա Վարդանյանը, Լիլիթ Զաքարյանը, Լյուսյա Մխիթարյանը եւ Անի Եղիազարյանը նոր շունչ տվեցին ռոյալին…  Լիանա Հայրապետյանը «Ղարաբաղ» պարով հիացրեց ներկաներին, Ելենա Կարապետյանը, Մարինե Մկրտումյանը,  Աննա Ծատուրյանը եւ Աննա Պապյանն էլ՝ իրենց ձայնով: Անկախ նրանից, թե ի՞նչ ոճի երաժշտություն էր կատարվում՝ դասական, ժողովրդական, ջազ, շանսոն, էստրադա, թե կրակոտ տանգո, դահլիճը քարացած լսում էր, որովհետեւ բեմում նվիրյալներ էին, մարդիկ, ովքեր իրենց գիտելիքները, ժամանակը, սերը նվիրում են մեր երեխաներին, եւ տարին մեկ անգամ նման հրաշալի առիթ են ունենում՝ անձամբ հայտնվելու բեմին եւ իրենց հույզերն ու էմոցիաները տարածելու ոչ միայն միմյանց, այլեւ դահլիճում նստածներին…

duduk-Ara khachatryan qanon-anush kirakosyan par-liana hayrapetyan dashnamur- ani egiazaryan-mkhitaryan anna papyan- tamara pogosova erg- elena karapetyan-lilit zaqaryan kitar-vardan shahinyan tavjutak-gayane rafayelyan-julieta vardanyan usucichner marine mkrtchyan marine mkrtumyan usucichner tango dzmer papՀամերգի ավարտին Սարաջեւցիներին այցի եկավ Ձմեռ պապը, որը, ինչպես պարզվեց, նույնպես լավ երգում եւ նվագում էր: Իսկ վերջում հնչած կատակ-համարը՝ «Չարդաշը», հրաշալի համերգի անմոռանալի եզրափակում եղավ՝ ապացուցելով, որ այս լավ աշխատանքային կոլեկտիվում ոչ միայն լավ երգում են, նվագում, ուսուցանում, այլեւ՝ զվարճանում: Որպեսզի ինքներդ համոզվեք, կարող եք դիտել այդ կատակ –համարը այստեղ :

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031